Մենք հասկացանք, որ սա ծանր մարտ է լինելու․ Պենտագոնը՝ Ուկրաինայի հակահարձակման մասին
ԱՄՆ-ն ի սկզբանե հասկացել է, որ Ուկրաինայի հակահարձակումը դժվար է լինելու, սակայն կարծում է, որ Կիևն ունի անհրաժեշտ զենքեր, ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Մեր գնահատականներն ի սկզբանե բավականին պարզ էին… Մենք հասկացանք, որ սա ծանր մարտ է լինելու», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Վաշինգտոնը գնահատում Ուկրաինայի հակահարձակման ընթացիկ արդյունքները:
Սինգհը հավելել է, որ Կիևին ժամանակ է պետք, սակայն ԱՄՆ-ն վստահ է, որ ուկրաինացիներն անհրաժեշտ կարողություններ ունեն հակահարձակում իրականացնելու համար։
Յուժնո-Դոնեցկի, Զապորոժիեի և Արտյոմովսկի ուղղություններով ուկրաինական հակահարձակումը սկսվել է հունիսի 4-ին, Ուկրաինայի Զինված ուժերի հիմնական հարձակումը կենտրոնացած է ռազմաճակատի Զապորոժիեի հատվածում: Կիևը մարտի է նետել ՆԱՏՕ-ի մասնագետների կողմից պատրաստված և արևմտյան տեխնիկայով զինված բրիգադներին։ Հունիսի 13-ին ռազմական հրամանատարների հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական զորքերը հարձակման ընթացքում մեծ կորուստներ են կրում և ոչ մի ուղղությամբ հաջողության չեն հասել։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրու...
Ադրբեջանը կրակ է բացել Կախակնի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի...
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Սոթքի և Երասխի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բաց...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահ...