Կանադայում ՌՕ ուժերի ուղղաթիռ է կործանվել․ կան անհետ կորածներ
Կանադայի թագավորական ռազմաօդային ուժերի երկու անդամ անհետ կորել է, ևս երկուսը տուժել են այն բանից հետո, երբ երեքշաբթի վաղ առավոտյան Chinook ուղղաթիռն ընկել է Օտտավա գետը՝ Պետավավայի կայազորի մոտ, հաղորդում է Ottawa CTV News-ը:
Կանադայի ազգային պաշտպանության վարչությունը հաստատել է, որ CH-147 Chinook ուղղաթիռն ուսումնամարզական թռիչքի ժամանակ ընկել է ջուրը։ Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ժամը 00:10-ին։
«Անձնակազմի անհետ կորած անդամները վթարի պահին եղել են ուղղաթիռում», - նշում է պաշտպանության ազգային նախարարության հաղորդագրության մեջ,- «փրկարարները գտել են անձնակազմի ևս երկու անդամների և տեղափոխել Փեմբրոքի հիվանդանոց»:
Ըստ ՊՆ-ի՝ անհետ կորածները 450-րդ մարտավարական ուղղաթիռային ջոկատի անդամներ են։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են Կանադայի ուժերի, Օնտարիոյի նահանգի ոստիկանության ծովային բաժնի, Պետավավայի և Փեմբրոքի հրշեջ բաժանմունքների անդամները։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրու...
Ադրբեջանը կրակ է բացել Կախակնի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի...
Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Սոթքի և Երասխի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բաց...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահ...