Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշներն այսօր 4 մեդալ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ) և Արման Հարությունյանն (48 կգ) արծաթե մեդալակիր են դարձել, իսկ Վլադիմիր Ազարյանը (65 կգ) բրոնզ է նվաճել։
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկ Պետրոս Աշկարյանը (65 կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Նմանատիպ հոդվածներ
Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Եվրոպական խաղեր
Լեհաստանում շարունակվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազկամարտիկ Աշոտ Ադամյանը հաղթել է թուրք մրցակցին և 9-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն
Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող, սպորտի միջազգային վարպետ Աշոտ Ադամյանը հաղթել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող բազ...
Հայտնի է, թե ով կլինի Հայաստան-Լատվիա հանդիպման մրցավարը
Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Սլովակիայից։ Հանդիպման մրցավար է նշանակվել Պետեր Կրալով...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ. երիտասարդական ԵԱ
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում ազատոճային Անդրանիկ Ավետիսյա...