Որոնք են հաքերների համար աշխարհում ամենատարածված լեզուները
«Կասպերսկու լաբորատորիայի» ղեկավար Եվգենի Կասպերսկին РИА Новости-ին տված հարցազրույցում չինարեն և ռուսերեն լեզուներն անվանել է աշխարհում հաքերների շրջանում ամենատարածվածը։
«Բոլոր պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ վնասակար ծրագրերից շատերը չինարեն են: Երկրորդ տեղում ռուսերենն է, իսկ հետո, դժվարանում եմ ասել, հավանաբար իսպանա-պորտուգալերենը»,- ասել է նա։
Կասպերսկին բացատրել է, որ խոսքը ոչ թե Իսպանիայի, այլ Լատինական Ամերիկայի մասին է։ Այս մասին, ըստ նրա, հայտնի է ձերբակալման ու հետաքննության դեպքերից։
Նրա խոսքով, հաջորդիվ թուրքերենն ու կոտրված անգլերենն են (Broken English): Կասպերսկին նշել է, որ վերջին դեպքում ավելի դժվար է որոշել հարձակվողների լեզվական պատկանելությունը, քանի որ դրա հետևում կանգնած է «ցանկացած մեկը»։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ մի շարք պետական կառույցներ ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման։






























