ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազախստանում վաղը սգո օր կլինի. անտառային հրդեհներից 14 անձ է մահացել
Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն ի հիշատակ մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով զոհվածների, հունիսի 12-ը հայտարարել է սգո օր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրդեհը բռնկվել է Ղազախստանի Աբայի շրջանում կայծակի հարվածի հետևանքով։ Հրդեհի հետևանքով «Սեմեյ օրմանի» արգելոցի 14 աշխատակից մահացել է։ Վերջին տվյալներով` այրվել է ավելի քան 60 հազար հա տարածք։ Մարման աշխատանքներին ավելի քան 300 միավոր տեխնիկա է ներգրավված, ինչպես նաև մոտ 1500 մարդ և 11 ուղղաթիռ։
Ղազախստանի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Աբայի շրջան, նաև ցավակցել է մահացածների հարազատներին և բարեկամներին։
«Ես հատուկ ժամանել եմ, որպեսզի ձեզ հայտնեմ իմ ցավակցությունները։ Սա մեծ ողբերգություն է ամբողջ ազգի համար։ Պինդ եղեք այս ծանր պահին։ Կիսում եմ ձեր վիշտը»,– ասել է Տոկաևը։
Նա կառավարությանը հանձնարարել է ժամանակավոր աջակցություն տրամադրել զոհվածների ընտանիքներին` թե՛ ֆինանսական, թե՛ այլ։
«Եթե կառավարությանը կամ անձամբ ինձ որևէ հարցով ուզում եք դիմել, ասեք ինձ։ Դրանք բոլորը մենք կիրականացնենք։ Իհարկե, մահացածներին հետ չենք բերի, բայց ես ցանկանում եմ ասել, որ նրանք, ովքեր մեղավոր են այս ողբերգության մեջ, օրենքով պատասխանատվության կենթարկվեն»,– նշել է երկրի նախագահը։
Նա ընդգծել է, որ երկուշաբթին հայտարարում է սգո օր։
Տոկաևը շեշտել է, որ խորհրդակցություն է անցկացնելու, ինչի արդյունքում դասեր կքաղեն ստեղծված իրավիճակից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանին սխա՞լ են զեկուցում. փոսալցման և գծանշման աշխատանքներն ավարտված չեն
Տիգրան Ավինյան ձեզ զեկուցելուց մեկ դուրս է գալիս որ դուք սխալ եք, մեկ զեկուցում են գծանշման աշխատանքները ավարտված են այն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են. քաղաքացի
Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են: Auroranews-ն ահազանգ է ստացել: Ահազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շամպայն, տորթ. Ալեն Սիմոնյանն օդանավակայանում անակնկալ է մատուցել կնոջը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կնոջը՝ Մարիամ Մարգարյանին Ավստրիայի օդանավակայանում անակնկալ է մատուցել տարեդարձի առթիվ: Սիմոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կախովկայի ՀԷԿ-ի պայթյունի հետևանքով Դնեպրը չորացել է
Զապորոժիեի Կախովսկայի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած աղետի հեևանքով Դնեպրը չորացել է: Այս մասին հայտնում է Readovka տ...