ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Ղազախստանում մոլեգնող անտառային հրդեհներին
ՀՀ արտգործնախարարությունը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանին` երկրում մոլեգնող անտառային հրդեհների առնչությամբ, ինչի հետևանքով ավելի քան 10 մարդ է մահացել։ Տեղեկությունը նախարարությունը հայտնել է Twitter-ի պաշտոնական էջում։
«Խորապես վշտացած ենք Ղազախստանի Աբայի շրջանում տեղի ունեցած խոշոր անտառային հրդեհների մասին լուրերից, որոնց հետևանքով մարդիկ են մահացել և շատերը տուժել են։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բնական աղետի հետևանքով մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Աբայի շրջանի «Սեմեյ օրմանի» արգելոցի 14 աշխատակից մահացել է։ Վերջին տվյալներով` այրվել է ավելի քան 60 հազար հա տարածք։ Մարման աշխատանքներին ավելի քան 300 միավոր տեխնիկա է ներգրավված, ինչպես նաև մոտ 1500 մարդ և 11 ուղղաթիռ։
Երկրի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը, ի հիշատակ մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով զոհվածների, հունիսի 12-ը սգո օր է հայտարարել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ-ի ԱԴԾ-ն. Շահին Մուստաֆաև
Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների...
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև...
ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների․ Փաշինյան
Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը բախ...
Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուրբաթ առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Ռ...