Վթար՝ Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին. կա տուժած
Հունիսի 8-ին, ժամը 16:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի առաջին կմ-ին «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Պ., ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին։
Վարորդը հոսպիտալացվել է Արթիկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այգում դանակով հարձակում է տեղի ունեցել. տուժածների մեծ մասը երեխաներ են. Ֆրանսիա
Առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ վեց երեխա, դանակահարվել է Ֆրանսիայի արևելյան Անսի քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թաիլանդում կրակել են ավտոմեքենայի մեջ գտնվող ռուս քաղաքացու ուղղությամբ
Թաիլանդում բարերից մեկի մոտ կրակել են ավտոմեքենայի մեջ գտնվող ռուս տղամարդու ուղղությամբ: Հայտնում է Shot տելեգրամյ...
Վրաերթ Այնթափում. կինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է
ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի 5-րդ փողոցում «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենայով վրաերթի են ենթարկել 63-ամյա Անահիտ Արաբաջ...
Ավտովթար Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հունիսի 10-ին, ժամը 12։01-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն...