ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այգում դանակով հարձակում է տեղի ունեցել. տուժածների մեծ մասը երեխաներ են. Ֆրանսիա
Առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ վեց երեխա, դանակահարվել է Ֆրանսիայի արևելյան Անսի քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Հայտնում է bbc.com-ը:
Դանակով զինված տղամարդը առավոտյան ժամը 9:45-ին քաղաքի լճի մոտ գտնվող այգում հարձակվել է երեք տարեկան երեխաների վրա, հայտնում են իշխանությունները:
Ֆրանսիական հեռուստատեսության տվյալներով՝ երեխաներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը թվիթերում գրել է, որ հարձակվողը «ձերբակալվել է անվտանգության ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ»։
Դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ Անսի քաղաքը գտնվում է ֆրանսիական Ալպերում՝ Ժնևից 40 կմ հեռավորության վրա։
[388457c042a760882721a94d17e48893.jpg]
[accc76e7e1183cd7d2f22c1c25b2dff1.jpg]
[2c6f20a226bfd1f711342fb91140d1bb.jpg]
[b717c1e1be0d9b77e64e40a74e033613.jpg]
[cb1ab28eb3dca831c5769ce4dd852c30.jpg]
[81a9205aca982cdd7193b8c12b80fa80.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Վթար՝ Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին. կա տուժած
Հունիսի 8-ին, ժամը 16:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թաիլանդում կրակել են ավտոմեքենայի մեջ գտնվող ռուս քաղաքացու ուղղությամբ
Թաիլանդում բարերից մեկի մոտ կրակել են ավտոմեքենայի մեջ գտնվող ռուս տղամարդու ուղղությամբ: Հայտնում է Shot տելեգրամյ...
Վրաերթ Այնթափում. կինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է
ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի 5-րդ փողոցում «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենայով վրաերթի են ենթարկել 63-ամյա Անահիտ Արաբաջ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քուչակ-Ապարան ճանապարհին մեքենա է այրվել. կան տուժածներ
Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գիշերը «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և շրջվել...