Իբրահիմովիչը հեռանում է ֆուտբոլից․ նա հայտարարություն է արել
Շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Նա հայտարարություն է արել Իտալիայի առաջնության եզրափակիչ տուրի՝ «Միլան»-«Վերոնա» (3:1) հանդիպումից հետո.
«Ես հրաժեշտ եմ տալիս ֆուտբոլին, բայց ոչ ձեզ»,- ասել է նա,- «Հիմա ես չափազանց շատ էմոցիաներ ունեմ։ Առա՛ջ, «Միլան», և ցտեսություն»։
Շվեդ ֆուտբոլիստը «Միլանում» հանդես է գալիս 2020 թվականից։ Իտալական ակումբն ավելի վաղ՝ հունիսին, հայտարարել էր հարձակվողից բաժանվելու մասին: Այս մրցաշրջանում նա գրեթե չէր խաղում վնասվածքի և ծնկի վիրահատությունից հետո ապաքինվելու պատճառով:
41-ամյա Զլատան Իբրահիմովիչը Իտալիայի, Հոլանդիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի չեմպիոն է, խաղացել է շվեդական «Մալմյոյում», հոլանդական «Այաքսում», իտալական «Յուվենտուսում», «Ինտերում», «Միլանում», իսպանական «Բարսելոնայում», ֆրանսիական «ՊՍԺ»-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսի»-իում։ 62 գոլ է խփել Շվեդիայի հավաքականի կազմում և թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:
Նմանատիպ հոդվածներ
Մեսսին հանդես կգա «Ինտեր Մայամի»-ում
Ֆուտբոլի աշխարհի` 2022 թվականի առաջնության չեմպիոն Լիոնել Մեսսին կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում։...
Ռոբերտ Փիլիպոսյանը` ոսկե մեդալակիր. արագ շախմատի առաջնություն
Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում, տեղեկանում ենք...
Լուկակուին կոչ են արել «դուրս գնալ ջունգլիներ» «Մանչեսթեր Սիթիի» դեմ «Ինտերի» պարտությունից հետո
Միլանի «Ինտերի» բելգիացի ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո սոցցանցերում ռասիստական վիրա...
Մենք պարտության արժանի չէինք. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչես...