«Վահե Ղազարյանը բերում է իր երազանքների ոստիկանին». Իոաննիսյան
«Այսօր փողոցում անմեղ մարդ ծեծող կարմիր բերետավոր, շաբաթներ առաջ երեխա ծեծող Դիլիջանի ՔՀԲ-ի պետ, դրանից առաջ` Էրեբունու բաժնում փաստաբաններ ծեծող օպեր-լիազորներ և հարյուրավոր-հազարավոր դեպքեր, որոնց մասին հանրությունը չի իմանում։ Այս մասին գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Վահե Ղազարյանի պաշտոնավարման այս 5 ամիսները ցույց տվեցին, որ ոչ միայն դեպի լավը ոչինչ չի փոխվել, այլև, հակառակը, դանդաղ ռեգռես է գնում։ Եթե նախկինում գաղափարն այն էր, որ պետք է ունենանք հանրությանը ծառայող ոստիկան, ապա այժմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բերում է իր երազանքների ոստիկանին, որի հեղինակությունը կառուցվում է հանրությունը վախեցնելու վրա։
Ղազարյանի ղեկավարած համակարգում պատժի ու քննադատության արժանանում են միայն պարեկները, որոնք փորձում են հեղինակությունը կառուցել հանրությանը ծառայելու և ոչ վախեցնելու վրա (սա հիմնավորող թվերը վաղը կհրապարակենք)։
Հ.Գ. Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու ՀԿ-ները դուրս եկան ոստիկանական բարեփոխումների խորհրդից։ Քանի որ մենք չենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը»:
Հիշեցնենք` երեկ երեկոյան Երևանյան գինու փառատոնի անցկացման վայրում քաղաքացիներից մեկի եւ ոստիկանների միջեւ միջադեպ է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․«2023 թվականի մայիսի 1...
Երևանում քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավոր...
Ադրբեջանի ԶՈւ-ն խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում․ ՄԻՊ զեկույցը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակա...