ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բացվել է հեծանիվների առաջին անվճար քաղաքային կայանատեղի

Երևանի Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում բացվել է հեծանիվների առաջին անվճար քաղաքային կայանատեղի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

 

Նշվում է, որ հեծանիվի համաշխարհային օրը մայրաքաղաքում նշվել է հեծանվաշքերթով։

 

Կայանատեղիում միաժամանակ կարող է կայանել 200 հեծանիվ:

 

2018 թվականի հունիսի 3-ին առաջին անգամ նշվել է Հեծանիվի համաշխարհային օրը (World Bicycle Day), որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականի ապրիլին (բանաձև 72/272): Փաստաթղթի համահեղինակները 56 երկրներ են:

Քաղաքականություն