Չինաստանի ՊՆ նախարարը սպառնացող հայտարարություն է արել
Չինաստանի իշխանությունները ձգտում են մայրցամաքի խաղաղ վերամիավորմանը Թայվանի հետ, սակայն միաժամանակ չեն բացառում անհրաժեշտության դեպքում ուժի կիրառումը։ Այս մասին Սինգապուրում ընթացող Shangri-La Dialogue անվտանգության համաժողովում հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն։
«Չինաստանը պետք է լինի և կվերամիավորվի. Սա համապատասխանում է ժողովրդի ձգտումին և մեր ժամանակի տենդենցին։ Մենք անկեղծորեն կձգտենք խաղաղ վերամիավորման հեռանկարներին և բոլոր ջանքերը կգործադրենք դրան հասնելու համար, սակայն չենք խոստանում հրաժարվել ուժի կիրառումից»,- ասել է Շանֆուն։
Նախարարն ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից, «ՉԺՀ զինվորականները ոչ մի վայրկյան չեն վարանի»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավ...
ՀՀ փոխվարչապետի գրասենյակը մանրամասնել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլ...
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է Փաշինյանին
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությո...
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծ...