
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը անդրադարձել է հոգևորականների ձերբակալություններին

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը անդրադարձել է հոգևորականների ձերբակալություններին․
«Քանի որ ապազգային իշխանությունն անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի, պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները
1. Նոր պիղծ հետապնդման են ենթարկվում ՀԱԵ հոգևորականներ` իրավունքների կոպիտ խախտումներով, փակվում են եկեղեցիներ` քննչական գործողությունների պատրվակով
2. ապօրինաբար երկարացնում են քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի կալանքը
3. Խոշտանգվում է անհետ կորածի ազգական, կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող Արսեն Ղուկասյանը
4. պատանդառված է խղճի բանտարկյալ Միքայել Սրբազանը
5. պատանդառված են 18 արդարների գործով Բագրատ Սրբազանը, Լիդիա Մանթաշյանը, Իգոր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը, Տիգրան Գալստյանը, Տիգրան Թոփալյանը, Արման Իսրայելյանը, Արմեն Ալեքսանյանը, Արսեն Ղազարյանը, Կարո Օկումաշյանը, Հայկ Շահնազարյանը, Մովսես Շարբաթյանը, Վահագն Չախալյանը, զրկանքներ են կրում Աղվան Արշակյանը, Արա Ռոստոմյանը, Դավիթ Գալստյանը, Միհրան Մախսուդյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը:
6. Ապօրինի ազատազրկված է զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը, սահմանափակված են զոհվածների հարազատների դատավարական իրավունքները:
7. Վենետիկի հանձնաժողովը երկու օր առաջ վերահաստատել է, որ վերջին տարիներին ընդդիմադիրների դեմ ապօրինի հետապնդումներ են իրականացվել հավաքներին մարդկանց մասնակցության ծախսերը հոգալու համար»: