
Ողբերգական դեպք. Երևանի բակերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սողոմոն Տարոնցի փողոցի 3/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել է կնոջ դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Պետրոս Վահանյանն ու Տարոն Ներսիսյանը, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ, կատարեն դեպքի վայրի զննություն։