Քըլըչդարօղլուն հեռուստաբանավեճի է հրավիրել Էրդողանին
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռուստատեսային բանավեճի է հրավիրել նրան։ Քըլըչդարօղլուն թվիթերյան իր էջում հայտնել է, որ ցանկանում է ապացուցել, որ Էրդողանը համագործակցում է ահաբեկիչների հետ:
«Ես չեմ ասում, որ դու պարզապես բանակցում ես, Էրդողան, դու հովանավորում ես ահաբեկիչներին։ Եթե ապացույցների կարիք ունես, ես քեզ մարտահրավեր եմ նետում: Արի բանավիճենք այսօր երեկոյան, վաղը կամ շաբաթ օրը ձեր սեփական TRT հեռուստաալիքով: Ես բոլորին կապացուցեմ, որ դու անազնիվի մեկն ես, ով համագործակցում է ահաբեկիչների հետ»,- գրել է Քըլըչդարօղլուն։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Քըլըչդարօղլուն չկարողանա ապացուցել ահաբեկիչների հետ իր կապը, ապա նա անազնիվ մարդ է:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Պուտինը
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:Իր խոսքո...
Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի. Ալիև
Այսօր հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հեյդար Ալիևը և Դուք,...
ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է․ Պուտինը՝ ճանապարհների ապաշրջափակման և Լաչինի միջանցքի մասին
Ադրբեջանն առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որով անցնելու են տր...
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավ...