ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ

ՃՏՊ Երևանի Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Մայիսի 13-ին, ժամը 21:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում․ կա արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ա., ծնված 2000 թ․) և «Audi» մակնիշների ավտոմեքենաները․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ա․-ն հոսպիտալացվել է «Արթմեդ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Կ․ Հ․-ն (ծնված 1977 թ․), Վ․ Վ․-ն (ծնված 1950 թ․) և Ա․ Գ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։