ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին պայթեցրել է իրեն մեքենայի մեջ․ ՌԴ
Կրասնոդարի երկրամասի Յեյսկի բնակիչը պայթեցրել է իրեն մեքենայի մեջ: Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։
Կեսօրին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Միչուրին փողոցում կանգնեցրել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը փակվել է մեքենայի մեջ և սկսել պայթյունով սպառնալ։ Տեղի 45-ամյա բնակիչը հրաժարվել է դուրս գալ մեքենայից և հայտարարել, որ իր մոտ
պայթուցիկներ կան։
Այն պահին, երբ Ազգային գվարդիայի աշխատակիցները փորձել են մոտենալ մեքենային, պայթյուն է տեղի ունեցել։ Վարորդը տեղում մահացել է, մի քանի իրավապահներ արկային հարված են ստացել։