ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե սմբակավոր կենդանիների հարցով կոնֆերանսին մասնակցի Ալեքսանյանը, հարց կառաջանա
Եթե միջազգային կոնֆերանս լինի, որտեղ քննարկվեն սմբակավոր կենդանիների իրավունքները ու դիցուք, այդ քննարկմանը մասնակցի՝ ամենայն հարգանքով, պարոն Ալեքսանյանը, հարց կառաջանա՝ ինչ կապ ունի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամը սմբակավոր կենդանիների իրավունքների հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հիմա մարդը, որը մասնագիտանում է հայ-թուրքական բանակցություններում, մասնակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ բանակցություններին։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու։
Դա արդյո՞ք չի նշանակում, որ ադրբեջանահայկական հարաբերությունները և թուրք-հայկական հարաբերությունները միաշաղկապվել են՝ ելնելով Թուրքիայի պահանջներից։ Դա հստակ է չէ՞։ Հիմա, վեր կենալ ու ասել՝ Ռուբինյանը ԱԺ փոխնախագահ է դրա համար է գնացել, որովհետև մենք խորհրդարանական պետություն ենք: Պարոն Արշակյան, դուք գնայիք, դուք էլ եք ԱԺ փոխնախագահ»,- ասաց Խաչատրյանը:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց.
«ԱԺ-ն այս պահին երկու փոխնախագահ ունի, ԱԺ նախագահն է որոշում՝ ով գնա: Այո, կարող էի եւ ես գնալ, ինչ խնդիր կա»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։ Այն հարցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները
Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։ Ինչպես հաղորդում...