ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եմենում 9 դոլար բաժանելու ժամանակ սկսված հրմշտոցը 90 մարդու կյանք է խլել
Եմենում հրմշտոցի հետևանքով զոհվել է մոտ 90 մարդ. նրանք ցանկանում էին 9 դոլարի չափով բարեգործական օգնություն ստանալ: Եմենի մայրաքաղաք Սանայում հրմշտոց է տեղի ունեցել մեծ թվով մարդկանց պատճառով, ովքեր հավաքվել էին տեղացի գործարարներից օգնություն ստանալու համար։ Նրանք խոստացել էին յուրաքանչյուր անձի համար մոտ 9 դոլար հատկացնել, բայց այնքան մարդ է եկել այս գումարը ստանալու, որ հրմշտոց է սկսվել։
Առնվազն 90 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել, նրանցից 13-ի վիճակը ծանր է, հայտնում է Sky News Arabia-ն։ Երկրի ՆԳՆ-ն արդեն երկու հոգու է ձերբակալել, կատարվում է հետաքննություն։