ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը հրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակին․ Daily Mail
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անհարգալից վերաբերմունք է դրսևորել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի նկատմամբ՝ հրելով նրան Բելֆաստի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail թերթը, որը կադրեր է հրապարակել օդանավակայանում Սունակի ու Բայդենի հանդիպումից։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Բայդենը հրում Սունակին մի կողմ, որ ողջունի Անտրիմ կոմսությունում թագավորի ներկայացուցիչ Դեյվիդ Մաքքորքելին՝ բրիտանական վարչապետի հետ արագ ողջույնից հետո:
Դրանից հետո Բայդենը գրկել է Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Ջեյն Հարթլիին։
Նշվում է, որ շատերը վիրավորական դիվանագիտական ժեստ են տեսել նրանում, որ ԱՄՆ նախագահը վայրէջքից հետո մի կողմ է հրել Մեծ Բրիտանիայի վարչապետին։
Թերթը գրում է նաեւ, որ այսկերպ Սունակը հայտնվել է անհարմար դրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենի այցը Հյուսիսային Իռլանդիա համընկել է Բելֆաստի համաձայնագրի ստորագրման 25-ամյակի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհված զինծառայողների ծնողները՝ ՔԿ-ի դիմաց․ Քյարամյանը հեռացավ ոստիկանների շնորհիվ
Այստեղ են զոհված զինծառայողների այն ծնողները, ում ապօրինաբար ու անհարգալից կերպով քաշքշելով բերման էին ենթարկել իրավապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծրագրում եմ առաջադրվել. Բայդենը` 2024-ի ընտրությունների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է վերընտրվել 2024 թվականին, սակայն դեռ պատրաստ չէ պաշտոնապես առաջադրել իր...