Արցախցի պատգամավորն ասել է` ինչ են նախատեսում քննարկել ադրբեջանական կողմի հետ
Արցախյան կողմը ենթակառուցվածքների, ճանապարհի, էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման վերաբերյալ հարցեր քննարկելու համար է հանդիպման առաջարկ արել ադրբեջանական կողմին։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
«Նախատեսում ենք քննարկել հումանիտար հարցեր։ Ոչ թե քաղաքական բովանդակություն ունեցող հարցեր, ինչպես օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումներն էր ներկայացրել Ադրբեջանը»,- պարզաբանեց պատգամավորը։
«Հայտնել ենք, որ պատրաստակամ ենք հանդիպել, քննարկել, բանակցություններ վարել, բայց այն օրակարգով, որ հայտարարվել էր»,- ընդգծեց Արթուր Հարությունյանը։ Նա ասաց, որ առաջարկն արդեն փոխանցվել է, բայց դեռ պատասխան չկա․
«Այսօր ենք առաջարկը ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել ադրբեջանական կողմին, դեռ պատասխան չունենք։ Առաջարկի մեջ հստակ նշված է հումանիտար հարցերի վերաբերյալ»։ Հարությունյանն ասաց նաև, որ ինքը չի մասնակցելու այդ հանդիպմանը՝ հավելելով, որ տեղեկություն չունի, թե արցախյան կողմից ով է մասնակցելու։
Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառ...
Խանդանյանը` ՀՀ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագծի մասին
Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը մշակման փուլում է, հայկական կողմը առայժմ չի տեսնում ՀԱՊԿ-ի արձան...
«Arte» հեռուստաընկերության պարզաբանումը՝ պրոադրբեջանական ռեպորտաժի վերաբերյալ
Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռ...
Հայտնի է՝ ինչին էին վերաբերում համացանցում հայտնված ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը. NYT
ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը, որոնք այս շաբաթ հայտնվեցին համացանցում, վերաբերում են Բախմուտում իրավիճակին: Այդ մասին գ...