ԱՄՆ-ն ոչ մի նշան չի տեսնում, որ Եգիպտոսը զենք է մատակարարում Ռուսաստանին․ Սպիտակ տուն
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն Եգիպտոսից Ռուսաստանի Դաշնություն զենք մատակարարելու նշաններ չի տեսնում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նա այսպես է մեկնաբանել Մոսկվային հրթիռներ վաճառելու Կահիրեի ծրագրերի մասին պնդումները։
«Ես ձեզ կասեմ, որ մենք չենք տեսել որևէ նշան, որ Եգիպտոսը մահաբեր զենք է տրամադրում Ռուսաստանին», - ասել է Քիրբին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Եգիպտոսն իբր ծրագրել է Ռուսաստանին գաղտնի ուղարկել մինչև 40 հազար հրթիռ։ Կրեմլի խոսնակը հերքել է այս հաղորդագրությունները։
Մինչ այս The Washington Post թերթը, հղում անելով ամերիկյան հետախուզության նյութերին, որոնք արտահոսել էին ցանց, հաղորդում էր, որ Եգիպտոսը գաղտնի պլանավորում է մինչև 40 հազար հրթիռ ուղարկել Ռուսաստանի Դաշնություն։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառ...
Խանդանյանը` ՀՀ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագծի մասին
Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը մշակման փուլում է, հայկական կողմը առայժմ չի տեսնում ՀԱՊԿ-ի արձան...
«Arte» հեռուստաընկերության պարզաբանումը՝ պրոադրբեջանական ռեպորտաժի վերաբերյալ
Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռ...
Հայտնի է՝ ինչին էին վերաբերում համացանցում հայտնված ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը. NYT
ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը, որոնք այս շաբաթ հայտնվեցին համացանցում, վերաբերում են Բախմուտում իրավիճակին: Այդ մասին գ...