Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն է հայտարարություն տարածել և հերթական անգամ փորձել խեղաթյուրել իրականությունը, թե հայկական կողմն է սադրանքների դիմում։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է, թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով։
«Հայաստանի կողմից իրականացվող սադրանքները ոչ միայն խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլև լրջորեն սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը։ Հայաստանի սադրանքի արդյունքում ադրբեջանական բանակի զինծառայողները նահատակվել և վնասվածքներ են ստացել։ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և կշարունակեն ձեռնարկել դրանք», - ասվում է ագրեսոր պետության արտգործնախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ, թշնամին նաև ականանետային միջոցներ է կիրառել։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի գրասենյակը՝ վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին․ News
«Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», - այսօր՝ ապրիլի 12-ին խորհրդարանո...
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ԵԱՀԿ նախագահին, իր դժգոհությունը հայտնել
Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցո...
18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական...
Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի. ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը «Սիրելի՛ հայուհիներ, մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հայ մայ...