Արդյո՞ք Ուկրաինան առաջնահերթություն է չինական դիվանագիտության համար. Մակրոնը պատասխանում է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, որի մասին խոսել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, չի կարող գոյություն ունենալ, քանի դեռ Եվրոպայում Ուկրաինայի նման հակամարտություններ են ընթանում։ Տեղեությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ այս շաբաթ պետական այցով մեկնել է Չինաստան՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դարձել է քաղաքական գործիչների բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը։
Մակրոնի կարծիքով՝ Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ նույն կարծիքն ունի Չինաստանը, ինչ Ֆրանսիան.
«Արդյո՞ք Ուկրաինան առաջնահերթություն է չինական դիվանագիտության համար: Թերևս ոչ: Բայց այս երկխոսությունը թույլ է տալիս մեղմել այն մեկնաբանությունները, որոնք մենք լսեցինք Ռուսաստանի նկատմամբ Չինաստանի կողմից», - հավելել է Ֆրանսիայի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
«Arte» հեռուստաընկերության պարզաբանումը՝ պրոադրբեջանական ռեպորտաժի վերաբերյալ
Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության կողմից մարտի 9-ին հեռարձակված «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռ...
Հայտնի է՝ ինչին էին վերաբերում համացանցում հայտնված ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը. NYT
ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մի մասը, որոնք այս շաբաթ հայտնվեցին համացանցում, վերաբերում են Բախմուտում իրավիճակին: Այդ մասին գ...
«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառ...
Խանդանյանը` ՀՀ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագծի մասին
Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը մշակման փուլում է, հայկական կողմը առայժմ չի տեսնում ՀԱՊԿ-ի արձան...