Որոշ զինծառայողների կարող է թույլատրվել օգտագործել սմարթֆոն

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտնել է, որ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ որոշ զինծառայողների կարող է թույլատրվել օգտագործել ոչ միայն սմարթֆոն, այլև այլ տիպի ժամանակակից տեխնիկայի միջոցներ։ Նրա խոսքով՝ սա նպաստելու է ծառայության պատշաճ կազմակերպմանը: Ըստ փոխնախարարի՝ խոսքը ոչ թե դիրքերում, այլ զորանոցներում հեռախոս ունենալու մասին է։

 

Միաժամանակ, Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մանրամասնել է, որ բոլոր տեսակի բջջային հեռախոսներն էլ հնարավոր է տեղորոշել.

 

«Ինտերնետ հասանելիություն ունեցող հեռախոսներն իրենցից ավելի մեծ վտանգ են ներկայացնում թե՛ տեղորոշման հնարավորությամբ, թե՛ նկարելու, նկարներ ներբեռնելու առումով։ Տեղեկությունների փոխանակման մեջ բացասական դեր է կատարել նաև սմարթֆոնների օգտագործումը, որ հնարավորություն է տվել սոց.ցանցերի միջոցով իրականացնել դա»։ 

 

Ըստ նրա՝ հեռախոսների հետ կապված խնդիրները տարիներ շարունակ արծարծվել են. 

 

«Եթե անվտանգության կանոնները ճիշտ պահպանվեն, բնականաբար, նման խնդիրներն ավելի քիչ կլինեն, ռիսկերը կնվազեն»։

 

Ըստ նրա՝ ծնողների հետ կապը պահպանելու համար թույլատրվել է ունենալ հեռախոսներ.

 

 «Այս չի դիտարկվում հեռախոսներն իսպառ բացառելու հարցը»։  

Քաղաքականություն

Պատահարներ