Ադրբեջանը «սադրանքները վճռականորեն ճնշելու ուղղությամբ» հանձնարարականներ է տվել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ իր ձևակերպմամբ «ազատագրված տարածքներում» և «վերահսկողության տակ վերցված նոր բարձունքներում» «սադրանքները վճռականորեն ճնշելու ուղղությամբ» հանձնարարականներ է տվել։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ մեկնաբանելով ադրբեջանական բանակի «հաջող գործողությունների հետ չհամակերպվողների հայտարարությունները»՝ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «ոչ ոք իրավունք չունի իրենց հետ խոսել սպառնալիքի լեզվով»։ Համաձայն նախարարության հաղորդագրության՝ Հասանովը նշել է, թե «ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականությանն աջակցող երկրների զինվորականների զրպարտչական բնույթի մեղադրանքներն անընդունելի և անհեթեթ են»:
Ըստ էության, նրա այս հայտարարությունն արձագանք է իրանական կողմի վերջին հայտարարություններին։
Իրանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Նասսեր Քանանին ավելի վաղ հայտարարել էր, թե Իսրայելը փորձում է Ադրբեջանի տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար: Քանանին նաև պնդել է, որ Թեհրանը «չի կարող անտարբեր մնալ իր դեմ Ադրբեջանի տարածքից սիոնիստական ռեժիմի դավադրությունների նկատմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է
Ապրիլյան քառօրյա պատերազմից 7 տարի է անցել։ 2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությո...
Ռուսաստանը կպաշտպանի իր իրավունքները «բոլոր հասանելի միջոցներով». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» հրա...
ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել լքել Ռուսաստանը
Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին կոչ է...
Հայաստանը կարող է զրկվել 2024թ.–ին ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից
Հայաստանը կարող է զրկվել 2024թ.–ին ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից։ Այս մասին Sputnik...