ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել լքել Ռուսաստանը
Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը՝ անկախ ուղևորության նպատակից և զբաղմունքից:
Քիրբիի խոսքով՝ այս պահին ԱՄՆ քաղաքացիների համար Ռուսաստանում գտնվելու ժամանակը չէ։ «Ռուսաստանը ձեզ համար լավագույն տեղը չէ, նույնիսկ եթե դուք լրագրող եք»,- ասել է Քիրբին CNN-ի հետ հարցազրույցում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել էր Ռուսաստանի իշխանություններին՝ կոչ անելով ազատ արձակել The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին, որը մարտի 30-ին ձերբակալվել էր Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով:
Ռուսական կողմը պնդում է, որ նա «գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի մասին»։ Լրագրողին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ ամերիկացի լրագրողն իրականում Եկատերինբուրգ էր մեկնել՝ հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին Ուկրաինայում կռվելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է
Ապրիլյան քառօրյա պատերազմից 7 տարի է անցել։ 2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությո...
Ադրբեջանը «սադրանքները վճռականորեն ճնշելու ուղղությամբ» հանձնարարականներ է տվել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ իր ձևակերպմամբ «ազատագրված տարածքներո...
Ռուսաստանը կպաշտպանի իր իրավունքները «բոլոր հասանելի միջոցներով». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» հրա...
Հայաստանը կարող է զրկվել 2024թ.–ին ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից
Հայաստանը կարող է զրկվել 2024թ.–ին ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունից։ Այս մասին Sputnik...