Մհեր Սահակյանը ձերբակալվել է, իսկ Վլադիմիր Վարդանյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը 72 ժամով ձերբակալվել է: «Սպասում ենք որոշմանը. ինչպես նախնական տեղեկացրեցին, ձերբակալումը շարունակվելու է: Սպասում ենք, որպեսզի այցելենք քննչական մարմին»,- նշել է Մելիքյանը:
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր ուժի կիրառմամբ վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։
Վարդանյանը «Նաիրի» ԲԿ էր տեղափոխվել։
«Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը MediaHub-ին հայտնել են, որ Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով։
«Կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում և վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։ Վիճակը կայուն բավարար է, վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից»,- տեղեկացրեց նա:
Հայտնում են, որ Վարդանյանը վերադարձել է Ազգային ժողով:
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...