Ամերիկյան չորս լրատվամիջոցներ կոչ են արել Ռուսաստանին ազատ արձակել WSJ-ի թղթակից Գերշկովիչին

The New York Times և The Washington Post թերթերը ինչպես նաև Bloomberg լրատվական գործակալությունը և Politico պարբերականը կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին, ով ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։
 

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Էվանին», - նշվում է ԱՄՆ չորս լրատվամիջոցների գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ: 

 

Նրանք ասում են, որ «խորապես անհանգստացած են» Գերշկովիչի կալանավորումից, ով The Wall Street Journal-ի թղթակիցն է։ Միևնույն ժամանակ, հայտարարության հեղինակները Գերշկովիչին բնութագրում են որպես «The Wall Street Journal»-ի հարգված լրագրող և կարծիք են հայտնում, որ Ռուսաստանի մասին նրա լուսաբանումը եղել է «արդար և ճշգրիտ՝ այն ժամանակ, երբ աշխարհում անհրաժեշտ էր հավաստի տեղեկատվություն»:

«Էվանի կալանավորումը նպատակ ունի հուսահատեցնող ազդեցություն ունենալ անկախ լրագրության վրա և զրկել հանրությանը քննադատական ​​լուրերից»,- նշվում է հայտարարության մեջ։

Քաղաքականություն