Հասարակություն

Ինչ ծառատեսակներով կփոխարինվեն Քանաքեռ–Զեյթունում հատված ծառերը

Ինչ ծառատեսակներով կփոխարինվեն Քանաքեռ–Զեյթունում հատված ծառերը

Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում` Կ. Ուլնեցու փողոցում, կփոխարինվեն կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված ծառատեսակները։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։
 

«Հիմնականում թեղիները փոխարինվելու են ձիակասկ սովորական, ձիակասկ պավիա և սոսի արևելյան էլիտար տեսակներով, որոնք պարտիզային ձևեր չեն: Ուլնեցու փողոցի Ահարոնյան և Ներսիսյան խաչմերուկի հատվածներում մարտի 30-ին և 31-ին թեղիները կփոխարինվեն ձիակասկ սովորական և ձիակասկ պավիա ծառատեսակներով»,– ասված է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ծառահատումները սկսել է մարտի 23-ից Կասկադ համալիրին հարակից տարածքից, որտեղ արդեն սակուրաներ են տնկվել։

 

[4423f2ef0f39c33007e06667462a6dd7.jpg]

[74fb5042192c4fa286816a5d7f834b01.jpg]

[9889980a8ec534ecb983c1ddd53f5a01.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250