Քաղաքականություն

ԱՄՆ-ն ցանկանում է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ. Քիրբի

ԱՄՆ-ն ցանկանում է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ. Քիրբի
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես ձգտում է Կորեական թերակղզում իրավիճակի դիվանագիտական…

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես ձգտում է Կորեական թերակղզում իրավիճակի դիվանագիտական ​​կարգավորմանը, հայտնում է Yonhap-ը։

 

Քիրբին ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի ղեկավարության հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցելու ԱՄՆ ցանկությունը չի նվազել, սակայն Փհենյանը պատրաստ չէ ընդունել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ բանակցելու ամերիկյան կողմի առաջարկը։

 

Միաժամանակ պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ առաջարկը դեռ ուժի մեջ է։

 

«Մինչ օրս նրանք ոչ մի ցանկություն չեն ցուցաբերել»,- ասել է Քիրբին։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների բաժնի ղեկավար Չո Չուլ Սուն հարկադրանքը ապամիջուկայնացմանը հավասարեցրել է Հյուսիսային Կորեային պատերազմի հայտարարմանը։

Նմանատիպ հոդվածներ

Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250