![ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ ռուս-չինական բանաձևը․ Նեբենզյա](https://auroranews.am/storage/img/base_image/old/affb45cd050039c7b0c41d7fe16de4db.webp)
ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ ռուս-չինական բանաձևը․ Նեբենզյա
![ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ ռուս-չինական բանաձևը․ Նեբենզյա](https://auroranews.am/storage/img/base_image/old/affb45cd050039c7b0c41d7fe16de4db.webp)
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ ռուս-չինական բանաձևը։ Ռուսաստանը այլևս մտադիր չէ այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, գրում է Readovka-ն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի աջակցել «Հյուսիսային հոսքում» դիվերսիաների միջազգային և անկախ հետաքննության մասին ռուս-չինական բանաձևին. երեք երկրներ (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա) կողմ են արտահայտվել, 12 երկրներ ձեռնպահ են մնացել: Սակայն Ռուսաստանի Դաշնությունն այլևս մտադիր չէ այդ հարցը քվեարկության դնել Անվտանգության խորհրդում, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Մենք գիտենք արդյունքները։ Բայց բացասական արդյունքն էլ է արդյունք։ Մենք սպասում էինք նման բանի, քանի որ այն բացահայտեց մի քանի բան: Դուք տեսաք այսօր մեր երկխոսությունը Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ, նա պարզապես չկարողացավ պատասխանել պարզ հարցերին, նա մեզ մեղադրեց քարոզչության մեջ, նրանք (ԱՄՆ-ը) փորձեցին ուշադրությունը շեղել դեպի Ուկրաինա»,- ընդգծել է Նեբենզիան։
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ այսպես թե այնպես Դանիան, Գերմանիան և Շվեդիան պետք է զեկուցեն Անվտանգության խորհրդին դիվերսիայի վերաբերյալ իրենց վարույթի մասին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու նրանց աջակցող երկրները վախենում են «Հյուսիսային հոսքում» դիվերսիաների միջազգային արդար հետաքննությունից։ Պետությունները ձգտում են ժամանակ տալ երկրներին իրենց հետաքննությունն ավարտելու համար, սակայն, ինչպես նշել է Նեբենզիան, սա միայն ապացույցներ թաքցնելու և հանցագործության վայրը մաքրելու հնարավորություն է։