Ֆիննախը խառնվել է Ջհանգիրյանի թոշակի գործին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին խառնվել է ֆինանսների նախարարությունը եւ դատարանի որոշմամբ ներգրավվել որպես երրորդ անձ: Իսկ ի՞նչ դատական գործի մասին է խոսքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը:
Դրանով նա միեւնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել։
Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, եւ հիմա նա դատարանով է փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...