Իրավիճակը նման է փակուղայինի, ինչը մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը. Աբրահամյան
Իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ես ուզում եմ, որ մենք շատ հստակ հասկանանք, որ սահմանին Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ անելու հանգամանքը պետք է շատ խորը ուսումնասիրության ենթարկել ու հասկանալ, թե դրանք ինչպիսի վտանգներ են ներկայացնում Հայաստանի և Արցախի համար և ինչ նպատակներ են հետապնդում: Միայն տեղաշարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ այդ շարժերի համար երկար ժամանակ պետք չէ և շատ արագ հնարավորություն լինում է համապատասխան խնդիրներ առաջադրել և իրավիճակը թեժացնել»,-ասաց Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ այս պահին մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով. «Մասնավորապես իշխանության հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար կարմիր գծեր: Իհարկե, իմ կարծիքով դրանք վաղուց են հատվել, բայց իրավիճակն է նման է փակուղայինի, դա մեծացնում է մարտական գործողության հավանականությունը»:
Նմանատիպ հոդվածներ
«Մենք դա Հայաստանին չենք պարտադրում». Բլինկենը` խաղաղության պայմանագրի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություններ ձեռք...
Լաչինի միջանցքը բացելու դատարանի որոշումն անտեսելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգայ...
Միրզոյանի պատասխանը` ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների մասին հարցին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Այսպես է նա պատաս...
Հիմա Արցախն ու Ադրբեջանը փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել. Սիմոնյան
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանը Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես Արցախի կարգավորման հար...