ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Առաջնահերթ խնդիրներից է իրավիճակի կարգավորումը Լաչինի միջանցքի շուրջ». Լավրովը` Միրզոյանին
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ տարածաշրջանում իրադրության կարգավորման բանալին: Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարը նշեց, որ այսօր հանդիպման օրակարգը հագեցած է ու հավելեց, որ անվտանգության հարցերին` հատկապես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին հատուկ ուշադրություն է հատկացվելու։
Լավրովը երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները համարում է հիմք իրադրության կայունացման ապահովման շահերից բխող բոլոր որոշումների իրականացման համար: Խոսքը և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական, և՛ միջազգային իրավական ոլորտների մասին է։
Լավրորվը հայտարարեց, որ ՌԴ–ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը, ինչպես տրանսպորտային ուղու ապաշրջափակման, այնպես էլ խաղաղ պայմանագրի համաձայնեցման գործում։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին անգամ հանդիպել էին մարտի 3-ին Նյու Դելիում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի». Միրզոյան
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն արձագանքել է Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարնի որոշմանը
Ռուսաստանի համար Միջազգային քրեական դատարանի որոշումներն իրավաբանորեն առոչինչ են, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
Խաղաղության պայմանագիր լինելու է. Փաշինյան
«Խաղաղության պայմանագիր լինելու է, և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը բառացի ասաց՝ եթե ՀՀ-ն չընդունի իր պայմաններով դելիմիտացիան, խաղաղության պայմանագիր չի լինի․ Փաշինյան
Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց, թե Հ...