Վուչիչը հայտարարել է Կոսովոյի վարչապետի հետ համաձայնության գալու մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Արեւմուտքի առաջարկած կարգավորման ծրագրի մի քանի կետերի շուրջ համաձայնության է եկել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ։ Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում Վուչիչի եւ Կուրտիի միջեւ բանակցությունները տեւել են 12 ժամ։ Սերբիայի նախագահը դրանք կարեւոր է անվանել։ Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ ինքը «ոչինչ չի ստորագրել», եւ դա «X օր» չի եղել, հաղորդում է Evening News-ի սերբական գործակալությունը։
Վուչիչի խոսքով՝ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք են ստեղծում կողմերի միջեւ հետագա բանակցությունների համար։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն կգնահատի Սերբիայի իշխանությունների ջանքերը Կոսովոյի հետ երկարատեւ հակամարտությունը լուծելու համար, եւ դա կօգնի երկրին եվրաինտեգրման հարցում։
«Եթե մենք ցանկանում ենք շարունակել եվրոպական ճանապարհը, ապա մեր առաջընթացը կգնահատվի», - ընդգծել է Սերբիայի նախագահը։
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ով եղել է Օհրիդի բանակցությունների միջնորդը, հաստատել է. «Մենք համաձայնություն ունենք»։
Կողմերը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման ուղու վերաբերյալ Համաձայնագրի կատարողական հավելվածի շուրջ, գրել է նա Twitter-ում։ Սակայն, միաժամանակ, ընդգծել է, որ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ դեռեւս շատ հակասություններ կան, եւ համապարփակ համաձայնության հասնելը հետագա աշխատանք կպահանջի, փոխանցում է DW-ն։
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր է հանդիպումը մեր երկրներն իրար դեմ հանելու Արևմուտքի անամոթ փորձերի ֆոնին. ՌԴ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ...
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բե...
Միրզոյանի պատասխանը` ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների մասին հարցին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Այսպես է նա պատաս...
Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու...