ՌԴ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ. Օվերչուկ
Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ և զարգացմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երկու երկրների սահմանին «Խանոբա» մաքսակետի բացման արարողության ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, կլիմայական փոփոխությունները, տեխնոլոգիական և էներգետիկ անցումները, այս ամենը հանգեցնում է նոր տարածաշրջանների և առևտրային հարաբերությունների ստեղծմանը: Սա կազդի նաև Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի վրա: Մենք այդ միջանցքը կառուցում ենք Ադրբեջանի և այլ երկրների հետ միասին։ Այստեղ «ավտոմեքենաների փոխադրումն արդեն հաստատված է: Այսօր օգտագործեցինք նոր ճանապարհը, այս ենթակառուցվածքն արդեն պատրաստ է։ Բացի այդ, Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման շուրջ։ Այս նախագիծը կմիացնի Ռուսաստան-Ադրբեջան-Իրան և Պարսից ծոցը»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ «Խանոբա» մաքսակետը կապահովի Հնդկաստանից և Պակիստանից Իրանի և Ադրբեջանի տարածքով ապրանքների անխափան և արդյունավետ տեղաշարժը դեպի Ռուսաստան։
«Սա լինելու է 21-րդ դարի ամենակարեւոր տրանսպորտային մայրուղին, եւ փաստորեն այսօր շահագործման է հանձնվել այս մայրուղու առաջին տարրը»,- ասաց ՌԴ փոխվարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բե...
ՀՀ-ի խղճին ենք թողնում ԼՂ-ի ճակատագիրը երրորդ երկրների վրա բարդելու փորձը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Այս հայտարարությունն արե...
Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Կարևոր է հանդիպումը մեր երկրներն իրար դեմ հանելու Արևմուտքի անամոթ փորձերի ֆոնին. ՌԴ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ...