Ֆրանսիայի խորհրդարանում առաջ են քաշել կառավարությանն անվստահություն հայտնելու քվե
Ֆրանսիայի LIOT ընդդիմադիր խմբակցության պատգամավորները առաջ են քաշել վարչապետ Էլիզաբեթ Բորնի կառավարությանն անվստահություն հայտնելու քվե։ Այս մասին ուրբաթ հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Բերտրան Պանշեի գլխավորած մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված խնդրագիրը ստորագրել են 577-ից 91-ը՝ Ֆրանսիայի խորհրդարանի (Ազգային ժողովի) ստորին պալատն ունի նույնքան անդամ: Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 287 ձայն, իսկ քաղաքական ուժերի համախմբման դեպքում այս ցուցանիշը միանգամայն հասանելի է։
«Ես բոլոր պատգամավորներին պատասխանատվության եմ կանչում մեր ժողովրդավարությունը պաշտպանելու համար», - հորդորել է Պանշեն իր գործընկեր պատգամավորներին։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել էր առանց խորհրդարանի ստորին պալատում քվեարկության դնելու ընդունել կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրինագիծը։ Նա հրավիրել էր Նախարարների խորհուրդ՝ օգտվելու սահմանադրական գործիքից, որը թույլ է տալիս դա անել: Վերջին ամիսներին երկրում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների, որոնք սրվել են նախորդ գիշեր։ Մարին Լը Պենը Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնին կոչ է արել հեռանալ պաշտոնից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...