Իսրայելի Հայֆա քաղաքում կկանգնեցվի Հայոց ցեղասպանության հուշարձան․ Թուրքիան հակազդում է
Իսրայելի Հայֆա քաղաքի իշխանությունները որոշել են քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրել: Այս մասին հայտնում է թուրքական «OdaTV» ընդդիմադիր լրատվամիջոցը՝ հղում անելով իսրայելական «Ynet» կայքում հրապարակված Ռաֆայել Սադիի հոդվածին, գրում է Ermenihaber.am-ը։
Հոդվածի հեղինակն անհանգստություն է հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ քաղաքային իշխանությունների այդօրինակ որոշումը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ նոր-նոր կարգավորված թուրք-իսրայելական հարաբերություններում։
Ռաֆայել Սադին տեղեկացրել է նաև, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարին՝ խնդրելով օգնել հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխելու հարցում: Զոհարը նամակը փոխանցել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն, որտեղ էլ խորհրդակցություններ են անցկացվել այդ թեմայով։
Սադիի կարծիքով, սակայն, այս օրերին Հայֆա քաղաքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին այդ քաղաքի ղեկավարությունը կարող է չանսալ հուշարձանը տեղադրումը չեղարկելու վերաբերյալ կառավարության պահանջներին: Նշվում է, որ դա հավանական է՝ հաշվի առնելով Իսրայելում ՏԻՄ մարմինների ունեցած լայն ինքնավարությունը:
Ըստ հոդվածագրի՝ Հայոց ցեղասպանության հուշարձանը տեղադրելու նախաձեռնության հեղինակը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) մի քանի անգամ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ անհաջող նախաձեռնություններով հանդես եկած «Մերեց» կուսակցության նախկին պատգամավորներից մեկն է:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...