Գերմանիան Ռուսաստանի գազից, նավթից և ածուխից անկախացել է. Շոլց
Գերմանիան անկախացել է Ռուսաստանի գազի, նավթի եւ ածխի մատակարարումներից, եւ դա չի հանգեցրել տնտեսական ճգնաժամի։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք ապահովել ենք մեր անկախությունը Ռուսաստանի գազի, ածխի եւ նավթի մատակարարումներից։ Մեկ տարի առաջ ոչ ոք չէր սպասում, որ մենք տնտեսապես հեշտությամբ կհաղթահարենք մի իրավիճակ, երբ այլեւս գազի մատակարարում Ռուսաստանից Գերմանիա եւ Եվրոպայի շատ մասեր չի իրականացվում»,- ասել է նա։
Հարցազրույցում Շոլցը նաեւ հայտարարել է, որ Արեւմուտքը պատրաստ է հակամարտության ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել: Սակայն, նրա կարծիքով, դրա ժամանակը դեռ չի եկել։ Նա խաղաղ բանակցությունների հիմք է համարել ռուսական զորքերի դուրսբերումը։
Նմանատիպ հոդվածներ
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բե...
ՀՀ-ի խղճին ենք թողնում ԼՂ-ի ճակատագիրը երրորդ երկրների վրա բարդելու փորձը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Այս հայտարարությունն արե...
Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Կարևոր է հանդիպումը մեր երկրներն իրար դեմ հանելու Արևմուտքի անամոթ փորձերի ֆոնին. ՌԴ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ...