Ֆրանսիայում քվեարկության կդրվի Մակրոնի կառավարության վստահության հարցը
Ֆրանսիայի քաղաքական կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են քվեարկության դնել Հանրապետության կառավարությանը վստահության հարցը այն բանից հետո, երբ վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարեց կենսաթոշակային բարեփոխումների մասին՝ շրջանցելով խորհրդարանում քվեարկությունը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Կառավարության որոշումը (Ֆրանսիայի Սահմանադրության 49-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ, որը թույլ է տալիս օրինագիծն ընդունել առանց քվեարկության խորհրդարանում) վկայում է (Ֆրանսիայի նախագահ) Էմանուել Մակրոնի քաղաքականության լիակատար ձախողման մասին»,- ասել է Մարին Լը Պենը,- «Մենք նախաձեռնում ենք կառավարության վստահության քվեարկություն... Վարչապետ Բորնն այլևս չպետք է մնա Մատինյոն պալատում»:
Վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո Ազգային ժողովի նիստի ավարտին կառավարությանն անվստահություն հայտնելու պատրաստակամության մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի Կոմկուսի առաջնորդ Ֆաբիեն Ռուսելը։ «Քվեարկելու առաջարկն արդեն պատրաստ է, մենք պատրաստ ենք քվեարկել»,- ասել է նա։
Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքի մոտ (Խորհրդարանի ստորին պալատ) պատրաստվում է բողոքի ցույց՝ ընդդեմ կառավարության որոշման՝ օրինագծի «հարկադիր» ընդունման մասին։
Ցուցարարները պահանջում են կառավարության եւ նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով երկրի կենսաթոշակային համակարգը փոխող օրինագծի «բռնի կերպով» ընդունման կապակցությամբ։ Մարդիկ դեմ են կենսաթոշակային տարիքը 64-ի բարձրացնելուն և պահանջում են իշխանություններից հրաժարվել բարեփոխումներից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...