Քաղաքականություն

Ասադը ասել է՝ որ դեպքում կհանդիպի Էրդողանի հետ

Ասադը ասել է՝ որ դեպքում կհանդիպի Էրդողանի հետ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել՝ Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերումից հետո։ Այս մասին Ասադն ասել է ՌԻԱ «Նովոստի»-ին…

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել՝ Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերումից հետո։ Այս մասին Ասադն ասել է ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպմանը, ապա դա կապված է այն փուլին հասնելու հետ, երբ Թուրքիան հստակ ձևով և առանց որևէ անորոշության պատրաստ կլինի Սիրիայի տարածքից զորքերի ամբողջական դուրսբերմանը, ահաբինչպիսին որ կար մինչև Սիրիայում պատերազմի սկսվելը»,- ասել է նա՝ սա համարելով միակ տարբերակը, որով հնարավոր է բանակցություններ վարել Էրդողանի հետ։

Սիրիայի նախագահի խոսքով՝ Անկարան բացասական դեր է խաղացել իր երկրի տարածքում պատերազմում, քանի որ աջակցել է այն կազմակերպություններին, որոնք Դամասկոսը համարում է ահաբեկչական, և իր զորքերը ուղարկել է սիրիական տարածք։

«Մեզ համար Թուրքիան օկուպացիոն պետություն է»,- հավելել է Ասադը։

Նմանատիպ հոդվածներ

ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250