Արևմուտքը Զելենսկու և Սիրիայում ահաբեկիչների ձեռքով սկսել է երրորդ համաշխարհային պատերազմ․ Բաշար Ասադ

Արևմտյան երկրները սկսել են երրորդ համաշխարհային պատերազմը, որը մղվում է Ուկրաինայում նացիստների ձեռքերով՝ Զելենսկու գլխավորությամբ, և ահաբեկիչների ձեռքերով Սիրիայում, РИА Новости-ին ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։
 

«Կարծում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում… Այժմ այս իրավիճակը կա, սակայն, ժամանակակից զենքի, հատկապես միջուկային զենքի շնորհիվ, կա ավանդական պատերազմից զսպող միջոց, ուստի պատերազմները գնում են դեպի պրոքսի պատերազմներ», - ասել է Սիրիայի ղեկավարը:
 

Նախագահ Ասադի խոսքով՝ Զելենսկին Արևմուտքի անունից այժմ պատերազմ է մղում իր նացիստական ​​բանակի հետ։
 

«Նույնը ահաբեկիչկներն են՝ բանակ, որը Սիրիայում և այլ շրջաններում գործում է ահաբեկիչներն են Արևմուտքի անունից»,- ընդգծել է Սիրիայի նախագահը։
 

Ավելի վաղ Սիրիայի ղեկավարը հայտարարել էր, որ Դամասկոսը ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները այն տարածքներով, որոնք միացվել են հանրաքվեների արդյունքներով՝ ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններ։
 

«Ես ասում եմ, որ դրանք ռուսական տարածքներ են, և եթե նույնիսկ հակամարտություն չլիներ, դրանք պատմականորեն ռուսական տարածքներ են»,- ասել է Ասադը։
 

«Սիրիայի դիրքորոշումը հստակ է և միևնույն ժամանակ՝ վճռական, մենք համոզմունք ունենք այս հարցում՝ ոչ միայն հանուն Ռուսաստանի հետ բարեկամության, այլ նաև այն պատճառով, որ այդ տարածքները ռուսական տարածքներ են»,- ընդգծել է Սիրիայի ղեկավարը։

Քաղաքականություն