ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան համատեղ միջուկային սուզանավեր կստեղծեն
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի առաջնորդները մանրամասն մշակել են Ավստրալիային միջուկային սուզանավերով ապահովելու պլանները՝ տարածաշրջանում Չինաստանի հավակնությունները զսպելու համար, տեղեկությունը հայտնում է VOA-ն։
Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում համապատասխան համաձայնագիր են կնքել AUKUS-ի անդամները՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ Բայդենն այս նախագիծն անվանել է ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերների հետ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բաց ու ազատ լինելն ապահովելու պարտավորության մի մաս։
Սունակն իր հերթին նախագիծն անվանել է «հզոր գործընկերություն»՝ հավելելով․ «Առաջին անգամ սա կնշանակի, որ երեք ստորջրյա նավատորմերը, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում գործելով միասին, կապահովեն մեր օվկիանոսների ազատությունը»։ Ըստ համաձայնագրի՝ ԱՄՆ-ն Ավստրալիային կմատակարարի միջուկային ուժային սրաքավորումներով հագեցած Virginia դասի երեք հարվածային սուզանավ, որոնք կարտադրվեն General Dynamics ընկերության կողմից հաջորդ տասնամյակի սկզբում։
Ավստրալիան նաև հնարավորություն կստանա ևս երկու սուզանավ ձեռքբերել։ Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան նաև բրիտանական ծրագրի հիման վրա և ամերիկյան ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կսկսեն արտադրել նոր դասի սուզանավեր՝ իրենց կարիքների համար։ Նախատեսվում է, որ Մեծ Բրիտանիան իր առաջին նման սուզանավը կստանա 2030-ականների վերջին, իսկ Ավստրալիան՝ 2040-ականների սկզբին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...
Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ զեկույց
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմա...
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Ջերմուկ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար...