Փաշինյանը մանրամասնեց` ինչ են խոսել Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է ԼՂ–ում էսկալացիայի վտանգի մասին։ ՀՀ վարչապետն այդ մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Ես փոխանցել եմ իմ տպավորությունները և ասել եմ, որ կարծում եմ` խնդիրներ կան ԼՂ–ում ՌԴ ուժերի պատասխանատվության գոտում»,– նշեց Փաշինյանը` ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ԼՂ ոստիկանության ծառայողների սպանությունը տեղի է ունեցել խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ու դա նրա համար մտահոգիչ է։
«Ես հարկ եմ համարել այդ մտահոգությունները փոխանցել ՌԴ նախագահի»,– հավելեց Փաշինյանը։
Իսկ հարցին, թե ինչ է ասել Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի այս մտահոգության ի պատասխան, ՀՀ վարչապետը կոռեկտ չհամարեց պատասխանել` հավելելով, որ եթե պաշտոնական Մոսկվան հարմար գտնի, կհրապարակի։
Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:
Նմանատիպ հոդվածներ
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լեռնային Ղարաբաղի ժո...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Ջերմուկ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագ...