Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հարազատները բացել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը. Սուրեն Պապիկյանը 4 օրից կհանդիպի նրանց հետ

Նախորդ տարվա հուլիսին հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները քիչ առաջ բացել են մի քանի ժամ փակ պահած Գյումրի-Երեւան ավտոճանապարհը: NEWS.am-ին զինծառայողի հայրը՝ Ջիվան Պողոսյանը ասել է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցանկություն է հայտնել մարտի 7-ին հանդիպել իրենց հետ:

 

Հիշեցնենք, որ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը խլել էր նրանց 19-ամյա որդու՝ Պալյանի կյանքը։ Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Պալյանը 10 օր հիվանդանոցում է եղել, վերջին օրը գիտակցության չգալով, մահացել է:

 

Պալյան Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական գործով մինչեւ օրս մեղադրյալ չկա,  նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչեւ հիմա հայտնի չեն: Ծնողները դժգոհ են նախաքննության ընթացքից եւ պահանջում են պատկան մարմիններին հստակ ներկայացնել, թե ինչ փուլում է քրեական գործը:

Քաղաքականություն