ՌԴ ԱԳՆ-ն՝ Սիրիայի տարածքին հասցված իսրայելական հարվածների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտել Է Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
«Խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից ձեռնարկված ուժային գործողությունները, որոնք միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում են։ Կոչ ենք անում իսրայելական կողմին դադարեցնել Սիրիայի դեմ զինված սադրանքները և ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք հղի են վտանգավոր հետևանքներով ողջ տարածաշրջանի համար»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ նման արատավոր պրակտիկայի շարունակումը բացարձակապես անընդունելի է, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհի շատ երկրներ` ներառյալ Ռուսաստանը, ակտիվորեն օգնում են Սիրիային հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները՝ այնտեղ ուղարկելով իրենց փրկարարներին, բժիշկներին և հումանիտար բեռներ:
Հիշեցնենք՝ Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին: Նախնական տվյալներով, զոհվել է հինգ մարդ, 15-ը` վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասել է` ինչու է ազատում Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արա...
Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Երկ...
Արցախի նախագահի խոսնակը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
Ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, որ կարճ ժամկետում բացվի Արցախի ճանապարհը: Այս մասին ասել է Արցախի նախագահ...
«Պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել». Վարդանյանի հարցազրույցը՝ RTVI-ին
Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. -...