ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր վարչապետը շատ ժողովրդասեր մարդ է. ներքին օղակը պետք է մասնագիտորեն մոտենա հարցին

500-600 տնտեսվարողներ այստեղ շխատում են, իրենց հարկային կոդը սկսվում է 32-ով, իսկ դա ենթադրում է, որ այստեղի աշխատակիցները 17-20 տարվա պարտաճանաչ հարկատուներ են եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Մալաթիա» տոնավաճառի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց  աշխատակիցներից մեկը: 

 

«Ասենք, 20 հազարը կարողացան այդ ոլորտում վաստակել, բա նրանց ծնողնե՞րը: Ես անձամբ բանկային պարտավորություններ ունեմ, բիզնես վարկի խնդիր: Հենց այս պահին ապրանք ունեմ, որ ճանապարհին է, հիմա էնտեղ իմ գործընկերներին ի՞նչ եմ ասելու: Ասելու եմ՝ գիտեք ինչ, մեր վարչապետը, շատ ժողովրդասեր, պետականամետ մարդ է, հրահանգում է գերատեսչություններին՝ ձեր գործառույթը ճիշտ կատարեք, բայց ներքին օղակը պետք է մասնագիտորեն մոտենա դրան: Երբ սկսվեց կորոնավիրուսային համաճարակը, կառավարությունը մտածեց, որ մարդկանց կենսունակությունը ապահովելու համար նրանց որոշակի գումարներ պետք է հատկացվի։ Հիմա ասում են թեկուզ ժամանակավոր փակեք, դե թող այդ չինովնիկը բերի իր վարձատրության մի մասը տա, ես այդ մեկ ամիսը իմ ընտանիքին կերակրեմ, ես էլ ասեմ՝ հալալ է այս ղեկավարությանը, մտահոգ են»,- ասաց աշխատակիցը։

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ