ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դալար գյուղում տնայնագործական եղանակով ալկոհոլային խմիչքներ են պատրաստել և իրացրել

Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում տնայնագործական եղանակով հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստում և իրացնում Հայաստանի տարբեր մարզերում, այս մասին տեղեկություններ էին ստացել  Արտաշատի համայնքային ոստիկանները:

 

Ըստ ոստիկանության տարածած տեսանյութի` ոստիկանները վերոնշյալ տներում զննությամբ հայտնաբերել են տարբեր տարողության ու հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ օղիներ ու կոնյակներ, շշերի խցաններ և դրանց համար նախատեսված դեկորատիվ թիթեղներ, հանրաճանաչ ապրանքանիշերի կոնյակի և օղու դատարկ շշեր, ակցիզային կեղծ դրոշմանիշեր և այլն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: 

Քաղաքականություն