ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները հրում են իրանցիներին, «խլում» դեսպանատան աշխատակցի դագաղը

Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության «Յարասա» հատուկջոկատայինները թույլ չեն տվել իրանցի զինվորականներին Իրանում` Ադրբեջանի դեսպանատանը մահացած Օրխան Ասկերովի դին ինքնաթիռ հասցնել: Այդ «առաքելությունը» ստանձնել են ադրբեջանցի հատուկ ջոկատայինները:

Դեպքը տեղի է ունեցել Թեհրանի օդանավակայանում: Այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա գերլարված իրավիճակը: 

 

Դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված Օրխան Ասկերովին հուղարկավորել են Ադրբեջանում։ 

Քաղաքականություն

Պատահարներ